Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Իրանին Հայաստանին զորակցելու համար

Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանն ընդգծել է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Այսօր` դեկտեմբերի 20-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին։
Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների, երկու երկրների կապերի խորացման և ամրապնդման գործում իր մեծ նպաստն է բերում նաև Իրանի հայ համայնքը, որն Իրանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարողացել է պահպանել իր ազգային մշակույթն ու արժեքները։
«Այդպես միայն կարող ենք ուղղել մեր կորացած մեջքը, ցավը վերափոխել ուժի». Գարեգին կաթողիկոս
Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանը հայ-իրանական բարեկամական կապերի խորացման գործում կարևորել է երկու երկրների հոգևոր առաջնորդների դերակատարությունը։ Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին` նա ընդգծել Է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Գարեգին Երկրորդը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը` արցախյան պատերազմի և հետպատերազմյան դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցություն համար։