«Ակունք» համույթը Զինվորի տան տղաների համար երաժշտական տրամադրություն է ապահովել

Տղաներն ազատ ժամանակ սիրում են երգել, պարել, բոուլինգ խաղալ, ինչպես նաև տարբեր թանգարաններ այցելել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տղաները դեկտեմբերի 20-ին այցելել են Սարյանի թանգարան։
Տղաների օրն ավելի երաժշտական ու յուրահատուկ դարձնելու նպատակով թանգարան էր գնացել նաև «Ակունք» համույթը։
«Հիացած եմ, սա աննախադեպ կառույց է». Անդրեա Վիկտորինը այցելել է Զինվորի տուն
Facebook–ի էջում Զինվորի տունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են երգում ու պարում համույթի անդամները։
Տղաները ծափահարում են ելույթ ունեցողներին ու վայելում իրենց մշակութային երեկոն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին էլ արցախյան 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած ու անվասայլակին հայտնված հերոսներն այցելել էին զվարճանքի կենտրոն և բոուլինգ խաղացել։