Տուժել են տարեց մարդիկ. երկու վրաերթ՝ 1 օրում

Երկու դեպքում էլ վարորդները փախուստի չեն դիմել և օգնել են տուժածներին հիվանդանոց տեղափոխել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Նույն օրը երկու վրաերթ է տեղի ունեցել Երևանում և Կոտայքի մարզում, որի հետևանքով տուժել են տարեց մարդիկ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Մասնավորապես, երեկ` դեկտեմբերի 18–ին, ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Մկրտիչ Խ.-ն Արամուս գյուղում իր վարած ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 72-ամյա Սվետլանա Պ.-ին: Այնուհետև մեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը՝ կոտրելով այն։ Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ողբերգական վթար Փարաքարում. վարորդը մահացել է, անչափահաս ուղևորին հիվանդանոց են տեղափոխել
Մյուս վրաերթը տեղի է ունեցել Երևանի ավտոշուկայում ժամը 10:30-ի սահմաններում։ Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Երվանդ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Խաչիկ Դաշտենց փողոցի և Նուբարաշենի խճուղու հատման խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 81-ամյա Սիրանուշ Հ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: