Մինսկում Լուկաշենկոյի խոսքերով հագուստ են սկսել վաճառել

Խանութում դեռ պաշտոնական բացումից առաջ հերթեր են գոյացել։ Առաջին գնորդներին «Նախագահ» շոկոլադ էին ընծայում։
Sputnik
Բելառուսի մայրաքաղաքում խանութ է բացվել, որում վաճառքի են հանվել շապիկներ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերով։

Խանութն իր դռներն այցելուների առաջ բացել է նախօրեին, դեկտեմբերի 18-ին, այն գործում է Բելառուսի նախագահի նստավայրի անմիջապես դիմացը գտնվող առևտրի կենտրոնում։
«ԲելՏԱ» պետական գործակալությունը գրում է, որ շապիկները վաճառվում են 20 ռուբլու (մոտ 4 հազար դրամ) սահմաններում։ Կանացի հուդիները կրկնակի թանկ են` 40 ռուբլի, տղամարդկանց համար նախատեսված տարբերակը` 45 ռուբլի կարժենա (մոտավորապես 9 հազար դրամ)։
Շապիկների վրա տեղ գտած մեջբերումների շարքում են` «Президентами не становятся, президентами рождаются!», «Не позволим нас наклонить. Любимую не отдают», «Факты на стол» և «Будет очень интересно. Начинайте шевелиться» Լուկաշենկոյի արտահայտությունները։
Դա երևում է գործակալության հրապարակած կադրերում։