Իրանում գրանցվել է կորոնավիրուսի օմիկրոն-շտամով վարակման առաջին դեպքը

Նշվում է, որ շտամը հայտնաբերվել է թեհրանցի տղամարդու մոտ, որը նոր է վերադարձել հարևան երկրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Իրանի մայրաքաղաքում գրանցվել է կորոնավիրուսի օմիկրոն-շտամով վարակման առաջին դեպքը (SARS-CoV-2 Omicron): Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը կից Վարակիչ հիվանդությունների բուժման կենտրոնի ղեկավար Մոհամադ Մեհդի Գույյանին:
«Այսօր առավոտյան հայտնաբերվել է Իրանում «օմիկրոնի» առաջին դեպքը մեր հայրենակցի՝ թեհրանցի տղամարդու մոտ, որը հենց նոր է վերադարձել հարևան երկրից», - ասել է Գույյանին։
Նա չի հստակեցրել, թե որ երկրից է ժամանել վարակվածը:
Կորոնավիրուսային հիվանդության նոր մանրէահիմքը S-սպիտակուցի մեջ առաջացնում է 32 մուտացիա, որոնք վարակում են բջիջները։
«Pfizer»-ն ու «AstraZeneca»-ն «Օմիկրոնի» դեմ պակաս արդյունավետ են, քան «Դելտայի»
Մասնագետները կարծում են, որ B.1.1.529-ն ի սկզբանե զարգացել է ՁԻԱՀ–ով հիվանդ կամ վարակակիր, թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ։
Վարակման հարյուրավոր դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Պորտուգալիայում, Շոտլանդիայում, Նիդեռլանդներում, որտեղ վարակը դրսից է բերվել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ նիստի ժամանակ B.1.1.529-ը համարել է «մտահոգիչ» ու այն անվանել հունական «Օմիկրոն» տառով։ Դրանով կարող են վարակվել թե՛ Covid-19-ով վարակվածները, թե՛ պատվաստվածները։