Ամուսինը մահացել է, հղի կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է. ավտովթար Սյունիքում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, որի հետևանքով ամուսինը մահացել է, իսկ հղի կինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամը 10:10-ի սահմաններոմ։ Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 196.5 կմ հատվածում բախվել է իրանական համարանիշներով Iveco-ին:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել Սիսիանի Աղիտուի հոսպիտալ:
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ոստիկանության մայորը տեղում մահացել է
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Նշվում է, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Գ. Հարությունյանն է, իսկ վիրավորը՝ նույն մարզի բնակիչ Ս. Զաքյանը: Մահացածն ու վիրավորը ամուսիններ են, կինն էլ հղի է: Փաստի առթիվ Սիսանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):