Աբովյան փողոցում նախկին դասախոս պրոֆեսորի դի է հայտնաբերվել

Ըստ հավաքվածների` տղամարդը 82 տարեկան էր։ Դեռևս պարզ չէ կատարվածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի փոխանցմամբ`այսօր, ժամը 16:00–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան 35 շենքի փողոցային հատվածում տղամարդու դի կա:
Ինքնասպանությո՞ւն, թե՞ անզգուշություն. Գյումրիում 4–րդ հարկից 32-ամյա տղամարդ է ընկել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, դեռ պարզ չէ:
Նախնական տվյալներով՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 82-ամյա Ս. Հ.-ն էր, որը նախկինում դասախոս է աշխատել հայաստանյան բուհերից մեկում, պրոֆեսոր էր: