ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ՀՀ Սյունիքի և Շիրակի մարզերից լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։
«Սյունիքը և Շիրակը այս պահին։ Ջերմաստիճանի մոտ 20 աստիճան տարբերություն» , - գրել է Սուրենյանը։
Նրա էջի հետևորդները անմիջապես արձագանքել են գրառմանը։
««Շամշադինում գարուն է, կանաչը ծիլ է տվել », «Մեկ ա Տավուշն ուրիշ ա », «Գյումրիում հրաշք ձյուն է գալիս », «Մի փոքր ձյուն Երևան էլ ուղարկեք »»,– գրել են նրանք։
Մինչ Շիրակի մարզի բնակիչներից շատերն ուրախանում են առատ ձյան տեսարանով, երևանցիներն ու մյուս` համեմատաբար տաք մարզերի բնակիչները դժգոհում են, որ առաջին ձյուն չեն տեսել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում և Գյումրի քաղաքում տեղում է ձյուն։