«Արցունքներն աչքերին հեռանում են». Սերժ Սարգսյանը խոսել է արտագաղթից

Երրորդ նախագահի ղեկավարման տարիներին Հայաստանից ավելի քան 370 հազար մարդ է հեռացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ համագումարի ժամանակ անդրադարձավ արտագաղթին ու ժողովրդագրական խնդիրներին։

«Այսօր ամեն հինգերորդը հեռանում է երկրից։ Հիմա, երբ մենք այս համագումարն ենք անում, «Զվարթնոցում» մարդիկ արցունքներն աչքերին հեռանում են երկրից։ Այս տարի ծնունդներն ու մահերը հավասարվել են, ժողովրդագրական ճգնաժամ է», –ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` դրա պատճառը իշխանությունների գործողություններն են, որոնք «անհայրենիք են և նվաստացրել են ողջ ազգը»։
Նշենք, որ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին Հայաստանից հեռացել և չի վերադարձել 373 հազար մարդ, այսինքն` տարեկան միջինը 37 000 հոգի։ Հանրային խորհրդի միգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ, միգրացիայի հարցերի փորձագետ Գագիկ Եգանյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2021թ–ի հունվար–մայիս ամիսներին Հայաստանից մեկնող ու ժամանող ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմել է 88 854 մարդ, ինչը Հայաստանի համար վերջին 25 տարիներին գրանցված հակառեկորդային ցուցանիշ է։
«Ես բավականաչափ կոշտ չեմ եղել». Սերժ Սարգսյանը` իր սխալների մասին
Հների ռեինկարնացիա. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նորից նույն գետը կմտնե՞ն