Կոնսենսուսային որոշում է պետք. ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու մասին

Վահան Հունանյան
Որոշումը կայացնելուց առաջ ԵԱՏՄ շրջանակում պետք է խորհրդակցություններ անցկացվեն այս կամ այն պետությանը դիտորդի կարգավիճակ շնորհելու տնտեսական նպատակահարմարությունը պարզելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա, «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը` անդրադառնալով Ադրբեջանի Հանրապետությանը ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցի շուրջ քննարկումներին։
«Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի 109-րդ հոդվածով: Այս կամ այն պետությանը դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում, որի կայացումից առաջ ԵԱՏՄ շրջանակներում նախատեսված են խորհրդակցություններ՝ նաև նշյալ քայլի տնտեսական նպատակահարմարությունը պարզելու նպատակով: Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա»,– ասել է նա:
6 հիմնական նախապայման. ի՞նչ երաշխիքներ պիտի տա Ադրբեջանը ԵԱՏՄ մտնելուց առաջ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է դառնալ դիտորդ երկիր ԵԱՏՄ-ում։
Ադրբեջանին ուզում են տեսնել ԵԱՏՄ-ում․ կկարողանա՞ արդյոք Հայաստանը դիմակայել