Երևանում ևս 3 մանկապարտեզ է հանձնվում շահագործման

Երևանում քաղաքապետարանի ենթակայությամբ ընդհանուր առմամբ գործում է 161 մանկապարտեզ։
Sputnik
Երևանում ևս 3 մանկապարտեզ, որոնք կառուցման օրից երբեք չեն վերանորոգվել, այսօր արդեն հանձնվում են շահագործման։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որն իր հրաժարականի պահանջի ֆոնին, այնուամենայնիվ, այցելել է այդ կառույցներ և ծանոթացել կատարված աշխատանքներին։

«2022-ին կնորոգենք ևս 9 մանկապարտեզ՝ 3 տարվա հանրագումարում հիմնանորոգված մանկապարտեզների ընդհանուր թիվը հասցնելով 43-ի»,– նշել է Մարությանը։

Նա գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում երևում է, որ Մարությանն այցելել է Երևանի թիվ 107, 5 և 144 մանկապարտեզներ։
Այնտեղ հիմնանորոգում է կատարվել` փոխվել է ջրահեռացման համակարգը, տանիքները, դռներն ու պատուհանները, ներքին հաղորդալարերը, կառուցվել են ավելի հարմարավետ սանհանգույցներ։
Որ երեխաների սնունդը չտուժի․քաղաքապետարանը՝ մանկապարտեզների վճարների փոփոխության մասին
«Ինձ համար առաջնային է Երևանցիների անվտանգության հարցը, այս դեպքում էլ` փոքրիկների, որոնք հաճախելու են մանկապարտեզներ։ Մենք աշխատում են հնարավորինս շատ շենքեր հիմնանորոգել սեյսմիկ անվտանգությունն ապահովելով»,– ասել է Մարությանը։
Նշենք, որ 2020 թվականին Երևանում քաղաքային բյուջեով հիմնանորոգվել է 12 մանկապարտեզ, իսկ 2021–ին դեռ 5-ի աշխատանքներն ընթացքի մեջ են։ Եվս 14 մանկապարտեզ հիմնանորոգվում են Էներգաարդյունավետության ծրագրով։
Երևանում քաղաքապետարանի ենթակայության տակ ընդհանուր առմամբ գործում է 161 մանկապարտեզ։
Հիշեցնենք` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Նախնական տվյալներով` 39 ստորագրություն արդեն կա։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտնել է, որ չի միանա Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։