Երեկոյան ժամերին տեղումներ կգրանցվեն. եղանակի տեսություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-20-ն առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը և հավալում, որ քամին հարավարևելյան է, 2-5 մ/վ արագությամբ:
ՀՀ կառավարությունը կփոխհատուցի ևս 468 ուսանողի ուսման վարձը
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-19-ը, 21-ին սպասվում են տեղումներ:
Դեկտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Մայրաքաղաքում դեկտեմբերի 17–ի գիշերը կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +5....+7 աստիճան։
Ինչպես ճիշտ խնամել մաշկը. «ձմեռային» խորհուրդներ