Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն անսպասելի հայտնվել է «Ռադա» հեռուստաալիքի տաղավարում, որոնք այդ պահին ուղիղ եթերում են եղել, և սկսել է վիճել հեռուստաալիքի աշխատակիցների հետ։
Պորոշենկոյի կարծիքով՝ ալիքն ապօրինաբար է ֆինանսավորվում պետբյուջեից։ Հաղորդավարների հետ վեճի ընթացքում նա, այնուամենայնիվ, ներողություն է խնդրել և հեռացել տաղավարից։
Երեկ հայտնի դարձավ, որ «Ռադա» հեռուստաալիքը կհեռարձակվի նոր ձևաչափով։ Դրանից հետո տեղական ԶԼՄ-ները գրեցին, որ այնտեղ այժմ աշխատում են «Ուկրաինա 112 » և ZIK հեռուստաալիքների նախկին աշխատակիցները։ Այդ հեռուստաալիքները փետրվարին դադարեցրել էին իրենց հեռարձակումը։