ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում այսօր կայացավ ՈւԵՖԱ–ի Ազգերի լիգայի գալիք մրցաշրջանի վիճակահանությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հայտնվել է առաջին խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Շոտլանդիայի ու Ուկրաինայի հավաքականների հետ։
ՈւԵՖԱ–ի Ազգերի լիգայի հանդիպումները կմեկնարկեն 2022 թվականի հունիսին։