Էրդողանը հեռացրել է երկու փոխնախարարի, իսկ թուրքական լիրան կրկին թարմացրել է հակառեկորդը

Թուրքական արժույթը մեկ տարվա ընթացքում կորցրել է իր արժեքի կեսից ավելին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Թուրքական արժույթը դոլարի նկատմամբ թուլանում է ավելի քան 3 տոկոսով և հաղթահարել է մեկ դոլարի դիմաց 15 լիրա հոգեբանական նշագիծը՝ Կենտրոնական բանկի կողմից դրույքի նոր իջեցման սպասելով: Այս մասին են վկայում աճուրդի տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին։
Արժութային աճուրդը երկուշաբթի սկսվել է մեկ դոլարի դիմաց 14,79 լիրայի նշագծից, իսկ Մոսկվայի ժամանակով 9։10-ի դրությամբ փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի՝ 15,29 լիրայի:
Թուրքական լիրայի անկման ֆոնին Էրդողանը փոխել է ֆինանսների նախարարին
Ավելի վաղ Forexlive պարբերականը հայտնել էր, որ գիշերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ աշխատանքից ազատվել են ֆինանսների և գանձապետարանի երկու փոխնախարարներ:
Փորձագետները թուրքական ազգային արժույթի անկումը կապում են հաշվարկային դրույքի նոր նվազման հետ, որը սպասվում է հինգշաբթի օրը: Բացի այդ, երկուշաբթի S&P Global Ratings (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը վատթարացրել է Թուրքիայի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշի կանխատեսումը արտարժույթով․ այն գտնվում էր «B+» մակարդակում, այժմ հասել է բացասականի:
Թուրքական արժույթը մեկ տարվա ընթացքում կորցրել է իր արժեքի կեսից ավելին։ Վերջին 20 տարվա ընթացքում առավելագույն օրական անկումը գրանցվել է նոյեմբերի 23-ին․ այն ժամանակ լիրան ընկել էր 16 տոկոսով: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ նոյեմբերի 18-ին Թուրքիայի կենտրոնական բանկը որոշում կայացրեց հաշվարկային դրույքը 16 տոկոսից նվազեցնել մինչև 15 տոկոս, ինչից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստաուղերձում կրկին հանդես եկավ հաշվարկային դրույքը կրճատելու օգտին՝ պնդելով, որ դա կհանգեցնի գնաճի նվազմանը:
Ստամբուլում էժան հացի հերթեր են, լիրան շարունակում է անկում ապրել. քաղաքապետը դժգոհ է
Էրդողանը 2019 թ․-ի հուլիսից ի վեր երեք անգամ փոխել է կենտրոնական բանկի ղեկավարին, 2021 թ․-ի նոյեմբերից ի վեր երկու անգամ՝ ֆինանսների նախարարին։
Ավելի վաղ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Էրդողանին մեղադրել էին տնտեսական անհասության համար և կոչ էին արել արտահերթ ընտրություններ անցկացնել։ Թուրքիայի նախագահը մերժել էր այդ կոչը՝ հայտարարելով, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան, ինչպես և ծրագրված է, 2023 թ․-ի հունիսին: