ԵՄ-ն «Արևելյան գործընկերության» երկրներին 2,3 մլրդ եվրո կհատկացնի. ամփոփիչ փաստաթուղթ

Եվրամիության աջակցությունը կազդի կառուցվածքային բարեփոխումների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Եվրամիությունը 2,3 մլրդ եվրո կհատկացնի «Արևելյան գործընկերության» երկրներին։
«Այս ներդրումային ծրագիրն ուղղված է «Արևելյան գործընկերության» ողջ տարածաշրջանի բարօրությանը։ Ընդունելով չլուծված խնդիրները՝ մենք ընդգծում ենք, որ գործընկեր երկրներում բարեփոխումների կայուն առաջընթացը և դրա մշտադիտարկումը ԵՄ անդամ երկրների հետ սերտ համակարգմամբ, մասնավորապես ընդհանուր հիմնարար արժեքների և կառավարման, օրենքի գերակայության, արդարադատության ոլորտի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, մնում են «Արևելյան գործընկերության» նպատակներին հասնելու և դրա օրակարգի հաջող իրագործման առանցքը, այդ թվում ՝ տնտեսական և ներդրումային ծրագրերի մասով»,- ասված է Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրում։
ԵՄ աջակցությունը կազդի կառուցվածքային բարեփոխումների, հատկապես՝ օրենքի գերակայության, արդարադատության բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի վրա։
Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերությունը» (ԱլԳ) համատեղ քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակն է խորացնել և ամրապնդել Եվրոպական միության (ԵՄ), նրա անդամ պետությունների ու վեց արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև հարաբերությունները:
Փաշինյանն ու Ալիևը Արցախում իրադրության սրացումից հետո 1–ին անգամ խոսել են դեմ առ դեմ. ԶԼՄ
«Արևելյան գործընկերության» ապագան այս իրավիճակում հնարավոր չէ քննարկել. ԱԳ նախարարի տեղակալ