Պարեկային ծառայության ոստիկանները թմրամիջոց պահելու և իրացնելու դեպք են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Հրազդանի կիրճում շրջայցի ժամանակ ոստիկանները կասկածելի երիտասարդի են նկատել ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկել բաժին:
Պարզվել է, որ բերման ենթարկվածը Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ է, 23-տարեկան: Նրան խուզարկել են և հայտնաբերել 8 փաթեթ սպիտակ փոշենման զանգված, գաղտնի փականով դանակ, ատրճանակի նմանվող առարկա, որը կրակայրիչ է եղել։
Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը կոկաին է, որը երիտասարդն իրացրել է Telegram-ի միջոցով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է: