Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր են ազատվել. քաղաքապետարանի տեսանյութը

Երևանի քաղաքապետարանը շարունակում է առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության կառույցների ապամոնտաժման գործընթացը։
Sputnik
Երևանի քաղաքապետարանը կրկին անօրինական շինություններ է ապամոնտաժել։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 14-ին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր են ազատվել Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ապօրինի շինությունները հատուկ տեխնիկայի միջոցով քանդվում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ինքնակամ շինությունների «ջարդը»