Բրյուսելի գագաթնաժողովին Փաշինյանը խոսել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների մասին

Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը կենտրոնանում է 5 ոլորտների՝ տնտեսության, կառավարման, շրջակա միջավայրի, թվայնացման և հասարակությունների ուղղությամբ աջակցության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդում, մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին և խոսել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների մասին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը` հավելելով, որ միջոցառմանը մասնակցել են նաև Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին (15 դեկտեմբերի, 2021թ). Բրյուսել
«Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակում Եվրոպական Միության հետ համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և ժողովրդավարության ամրապնդման քայլերին, փոքր և միջին բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ու Ալիևը Արցախում իրադրության սրացումից հետո 1–ին անգամ խոսել են դեմ առ դեմ. ԶԼՄ
Գագաթնաժողովը կենտրոնանում է 5 ոլորտների՝ տնտեսության, կառավարման, շրջակա միջավայրի, թվայնացման և հասարակությունների ուղղությամբ աջակցության վրա։
Հիշեցնենք` Փաշինյանը Բրյուսելում է հենց Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ է ունեցել եվրոպական գործընկերների հետ։