Տարին կավարտվի 4.2 տոկոս տնտեսական աճով. ԿԲ–ի կանխատեսումը

Մարտին Գալստյան
Վահան Քերոբյանը նոյեմբերին հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե երկնիշ տնտեսական աճի իր կանխատեսումները չիրականանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. 2021թ–ը Հայաստանը կավարտի 4.2 տնտեսական աճով, գնաճը ներկայիս 9.6–ի փոխարեն տարեվերջին կկազմի 8.4 տոկոս։ Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացնելով Կենտրոնական բանկի կանխատեսումները, այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
ԿԲ–ն շարունակում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցվել է 7.75%–ի
Ինչ վերաբերում է դրամի փոխարժեքի վերջին տատանումներին` Մարտին Գալստյանը նշեց, որ դա պայմանավորված էր նաև աշխարհաքաղաքական իրողություններով, քանի որ նույն ժամանակահատվածում ֆինանսական շուկաներում տատանումներ գրանցեց նաև ռուսական ռուբլու փոխարժեքը։

«Այս պահի դրւթյամբ հայկական դրամի որոշակի արժևորում կա։ Դրա վրա ազդում են պահանջարկի ու առաջարկի գործոնները. Եթե պահանջարկն ավելի շատ է, նկատվում է արժեզրկում, եթե պահանջարկը քիչ է, նկատում ենք որոշակի արժևորում» ,– ասաց Գալաստյանը` շեշտելով, որ փոխարժեքի փոքր ու կարճաժամկետ տատանումները որևէ վտանգ չեն ներկայացնում։

ԿԲ նախագահը հատուկ արձանագրեց` ԿԲ–ն դրամի արժևորմանը որևէ կերպ չի միջամտել ու չի մասնակցել։
Հայաստանի ԿԲ խորհուրդը տնտեսական հեռանկարում գնաճի ռիսկեր է կանխատեսում
Նշենք, որ ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները դեկտեմբերի 14-ի առավոտյան հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 486.00 դրամ (-6.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 490.00 դրամ (-5.00 դր.):
Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 548.00 դրամ (-8.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 553.00 դրամ (-7.00 դր.): Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 6.60 դրամ (-0.11 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 6.69 դրամ (-0.13 դր.):
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերին հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե երկնիշ տնտեսական աճի իր կանխատեսումները չիրականանան։