Ռուս խաղաղապահներն ավելի քան 250 ուխտավորի Ամարաս են ուղեկցել

Ուխտավորները Ստեփանակերտից և հարակից բնակավայրերից են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի -Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Արցախի Ամարաս վանական համալիր այցելող են ավելի քան 250 ուխտավորների անվտանգությունը:
Ուխտավորները Ստեփանակերտից և հարակից բնակավայրերից Մարտունու շրջանում գտնվող Ամարասում անցկացվող ժամերգությանն են ժամանել:

«Ռուս խաղաղապահ զորակազմն Ամարաս համալիրում ուխտավորների անվտանգության ապահովումն է իրականացնում։ Ուխտավորները ժամանում են ինչպես խմբերով, այնպես էլ անձնական ավտոտրանսպորտով։ Ժամերգությունից մեկ օր առաջ անձնակազմը ստուգում է նաև պայթյունավտանգ առարկաների առկայությունը», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ելենա Ցարևսկայան:

Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում, մարտական գործողությունների ավարտից հետո, Ամարաս վանքը հայտնվել է անմիջապես կողմերի սահմանազատման գծի մոտ։
Արցախի ոստիկանությունում կազմավորվող զորքը կմասնակցի ԼՂՀ պաշտպանությանը
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: