ԿԲ–ն շարունակում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցվել է 7.75%–ի

Կենտրոնական բանկ
Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ գնաճը զսպելու համար ԿԲ–ն տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԿԲ խորհուրդն այսօր` դեկտեմբերի 14-ի նիստում, որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%:
Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։ Որոշման մասին առավել մանրամասն մեկնաբանությամբ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդես կգա այսօր ժամը 15։00-ին հրավիրած մամուլի ասուլիսում։
ՌԱԴԻՈ
Ե՛վ նախկինում, և՛ հիմա օլիգարխներն օգտվում են առիթից. տնտեսագետը` բենզինի գնաճի մասին
Հիշեցնենք` ԿԲ հաստատած վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչ այս պահը 7.25% էր։ Այն վերջին անգամ բարձրացվել էր սեպտեմբերին` 7 տոկոսից բարձրացվելով 7.25%-ի։
Ավելի ուշ` նոյեմբերի 17-ին, ԱԺ–ում Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ ՀՀ–ում այդ պահին գրանցված գնաճը 9.1 տոկոս է։
Կենտրոնական բանկը 2022-ի պետբյուջեի նախագիծը բավական հավակնոտ է համարում
Գնաճի հիմնական պատճառն, ըստ նրա, ամբողջ աշխարհում պարենի բարձր գներն են, բեռնափոխադրումների թանկացումն ու շատ երկրներում այս տարի ստացված ցածր բերքը։
Գնաճը հասել է 9.1 տոկոսի. ԿԲ–ի կանխատեսումներն առաջիկա ամիսների համար լավատեսական չեն
Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ գնաճը զսպելու համար ԿԲ–ն տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Նշենք, որ 2021թ–ին առաջին անգամ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր փետրվարի 2-ին` 0.25 տոկոսով ` սահմանելով 5.5%:
Մինչ այդ` 2020թ–ին, ԿԲ –ն, հակառակը, մի քանի անգամ նվազեցրել էր տոկոսադրույքը` այն հասցնելով 4.25%-ի: