ԱՄՆ-ն ձերբազատվում է ամենամարտական հարյուրավոր ինքնաթիռներից

Sputnik
Կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, հետախույզներ ու լիցքավորող ինքնաթիռներ՝ 2022-ին ԱՄՆ ՌՕՈւ-ն շուրջ 160 մարտական ինքնաթիռ է դուրս գրում։ Պենտագոնում հույս ունեն այդ կերպ միջոցներ ազատել ավելի ժամանակակից մոդելների արդիականացման համար։ Ամերիկացիները ստիպված են խնայել. նրանց ավիացիոն պարկի տեխնիկական վիճակը հեռու է կատարյալ լինելուց։ ՌԻԱ Նովոստիի նյութում ընթերցեք՝ որ ինքնաթիռներն են մետաղի ջարդոնի վերածվելու։

Անդրեյ Կոց, ՌԻԱ Նովոստի

Փրկել գրոհիչը

ԱՄՆ-ն աշխարհում ամենից շատ ռազմական ինքնաթիռներ ունի՝ միայն ՌՕՈւ-ում մոտ 5800 ինքնաթիռ կա։ Այդ նավատորմը սարքին վիճակում պահելը Պենտագոնի մշտական գլխացավանքն է։ Շատերն արդեն 30 տարեկան են, դրանք պարզապես տարածք են զբաղեցնում ու վերանորոգման գումար պահանջում։ Տեխնիկական անձնակազմը ստիպված է, ըստ էության, անօգուտ ինքնաթիռներ սպասարկել։
ԱՄՆ-ում ինքնաթիռի շարժիչի մեջ թռչուն է մտել. շարժիչն այրվել է
ԱՄՆ-ի ՌՈՈւ-ի հրամանատարությունը պարբերաբար փորձում է համոզել Կոնգրեսին թույլ տալ ազատվել հնացած տեխնիկայից: Սակայն շռայլ օրենսդիրները դա չափազանց ցավոտ են ընկալում։ Այսպես, զինվորականները վաղուց են ուզում ազատվել 280 A-10 Thunderbolt II ինքնաթիռներից՝ թույլ չեն տալիս։ 1977-ից սպառազինության մեջ գտնվող այս մինչձայնային գրոհայինները հասցրել են կռվել բազմաթիվ զինված հակամարտություններում, հետևակի աջակցության հուսալի միջոցի համբավ են վաստակել: Բայց «ամենաթարմը» մոտ 35 տարվա է, իսկ նրանց խնդիրները լիովին կարող են կատարել ավելի ժամանակակից մեքենաներ։
Կոնգրեսականները, այնուամենայնիվ, ընդառաջեցին ՌՕՈւ-ին. 2022 թվականին մոտ 160 ինքնաթիռ մետաղի ջարդոնի կվերածվի։ Դրանց թվում են 48 F-15C / Deagle-ները ՝ ավիապարկի20 տոկոսը, ինչպես նաև 47 թեթև F-16C / D Fighting Falcon-ներ։ Կործանիչները, որոնցից շատերը հիշում են դեռ «Փոթորիկ անապատում» գործողությունից, կփոխարինեն F-35-ով և F-15EX-ով։

Ավելի քիչ դրոններ

ՌՕՈւ-ի կազմից դուրս կբերվեն մարտական կառավարման ու թիրախավորման E-8 JSTARS չորս ինքնաթիռները: Դրանք համեմատաբար երիտասարդ են՝ 1996-ից են շարք մտել, բայց շահագործումը չափազանց թանկ է։ Թե ինչով դրանք կփոխարինվեն, պարզ չէ։
Ամենալուրջ կորուստները կկրի ռազմավարական հետախուզական անօդաչուների նավատորմը։ RQ-4 Global Hawk Block-30 տեսակի 29 դրոններից 20-ը շարքից կհանվեն: Այս ԱԹՍ-ները կարող են 30 ժամվա ընթացքում հսկել ու հետախուզություն իրականացնել 18 հազար մետր բարձրության վրա՝ օպերատորից մինչև 22 հազար կիլոմետր հեռավորության վրա: Ի դեպ, դրանք պարբերաբար այցելում են Ղրիմում ռուսական սահմաններ ու Դոնբասի շփման գիծ։
Ինչպես են «Սու»-երն ու «Մուրմանսկները» դիմավորում «գործընկերներին»․ F-35-ի խափանումները
Կվերացնեն նաև ավելի խոշոր «թռչնակներին»՝ KC-135 Stratotanker և KC-10 Extender ինքնաթիռներից 32-ը։ Դրանց միջինը 52 տարեկան են։
Ցուցակը եզրափակում են 13 ռազմական տրանսպորտային C-130H Hercules-ները։ Դրանցից հինգը կփոխարինվեն ավելի ժամանակակից՝ նոր շարժիչներով ու ավիոնիկայով C-130J Super Hercules-ներով: ԱՄՆ ՌՕՈւ-ում կմնա նման 279 ինքնաթիռ։ Դրա տարբեր մոդիֆիկացիաները շահագործվում են 1954-ից՝ դրանք աշխարհում ամենատարածված ռազմական փոխադրողներն են։

Տեխնիկական խնդիրներ

Ինքնաթիռների զանգվածային դուրսգրումը ամերիկյան ավիացիայի, մեղմ ասած, ոչ կատարյալ տեխնիկական վիճակի ուղղակի հետևանք է։ ԱՄՆ Հաշվիչ պալատի նախորդ տարվա հաշվետվության մեջ ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, ծովային հետևակի ու ցամաքային զորքերի ստուգումների հիման վրա եզրակացրել են, որ շատ ինքնաթիռներ նույնիսկ չեն կարող օդ բարձրանալ:
Նորմատիվների համաձայն՝ թռչող սարքերի առնվազն 80 տոկոսը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի թռչել: 2011-ից մինչև 2019-ը տեսուչները ստուգել են 46 տեսակի ինքնաթիռներ և ուղղաթիռներ. միայն երեք մոդել են քիչ թե շատ համապատասխանել պահանջներին:
24 տեսակի ավիապարկը 9 տարվա ընթացքում ոչ մի անգամ չի հասել տեխնիկական պատրաստվածության 80-տոկոսանոց նշաձողին։ Հաշվիչ պալատը նման իրավիճակը գրեթե աղետալի է անվանել։ Իսկ 11 տեսակի ինքնաթիռների մարտունակությունը չի գերազանցել 55 տոկոսը։
Ռուսական Սու-75 կործանիչն «արվեստի գործ» է, կամ լուրջ հարված ամերիկյան F-35-ին
Ընդ որում, տեխնիկայի վերանորոգման հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ծագում նաև բաղադրիչների սուր պակասի պատճառով։ Մասնավորապես՝ F/A-18E/F Super Hornet-ի ու EA-18G Growler-ի համար այլևս պահեստամասեր չեն արտադրվում, դրանց արտադրողները հեռացել են շուկայից:
Ամենավատը B-1 Lancer ռազմավարական ռմբակոծիչի վիճակն է։ Անցյալ տարի շտաբների պետերի միացյալ կոմիտեի փոխնախագահ, գեներալ Ջոն Հայթենը հայտնել էր, որ 62 օդանավերից միայն վեցն են մարտունակ։ В-1-երը հազարավոր մարտական թռիչքներ են կատարել, հիմնականում Մերձավոր Արևելքում, կլիմայական այն պայմաններում, որոնց համար հարմարեցված չեն: Արդյունքում դրանք խիստ մաշվել են։ Վերջերս հայտնի դարձավ, որ Պենտագոնը առավել խնդրահարույց 17 ռմբակոծիչներ դուրս կգրի։