ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. ՈւԵՖԱ-ն սխալի պատճառով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը նորից կանցկացնի։ Տեղեկությունը հայտնում է կազմակերպությունը:
Ռուսաստանցի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինն այսօր վիճակահանության ժամանակ որպես «Վիլյառեալի» մրցակից դուրս է բերել «Մանչեսթեր Յունայթեդի» անվանումով գնդիկը։
Սակայն նրանք չեն կարող հանդիպել խաղին, քանի որ արդեն իսկ մրցակիցներ էին մրցաշարի խմբային փուլում։
«Բայց դա անհնար է»,- Արշավինն իսկույն ևեթ սխալը ցույց է տվել ՈւԵՖԱ-ի մրցումների կազմակերպման գծով տնօրեն Ջորջիո Մարկետիին:
Այնուհետև նախկին ֆուտբոլիստը ևս մի գնդիկ է հանել՝ «Մանչեսթեր Սիթի»։ Ավելի ուշ ՈւԵՖԱ-ն արդյունքներն անվավեր է ճանաչել և որոշել, որ նորից պիտի վիճակահանություն անցկացվի։
Կազմակերպությունում նշել են, որ սխալը տեղի է ունեցել ծառայությունների արտաքին մատակարարի ծրագրային ապահովման հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով: