Թուրքիան ու Հայաստանն առաջիկայում չարտերային ավիահաղորդակցություն կբացեն. Չավուշօղլու

ինքնաթիռ
Հայաստանի գործող իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ ընդունել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը և այդ համատեքստում պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին։
Ինչպես հայտնում է haberler.com–ը, նա ելույթ է ունեցել խորհրդարանում և ասել, որ Թուրքիան և Հայաստանն առաջիկայում չարտերային ավիահաղորդակցություն կբացեն։

«Ստամբուլից Երևան միջազգային չարտերային թռիչքներ կգործարկվեն։ Մենք ամեն քայլափոխի Ադրբեջանի հետ միասին ենք գործելու»,– ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք` Հայաստանի գործող իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ ընդունել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը և այդ համատեքստում պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ: Ի պատասխան պաշտոնական Անկարան նշել է, որ Երևանից «դրական ազդակներ» է ստացել։
Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հանդիպման մասին առաջարկը։ Սակայն Էրդողանը հասկացրել է, որ Անկարան հաշվի է առնելու Բաքվի շահերը։
Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն