Տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Բոտուլիզմի մասին միֆերն ու ճշմարտությունը․ ո՞ր մթերքներն են ամենավտանգավորը
Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Տեղեկացվում է, որ քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում դեկտեմբերի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի ուշ երեկոյան ժամերին սպասվում է անձրև:
Մայրաքաղաքում դեկտեմբերի 13–ի գիշերը կլինի 2-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան տաքություն։
Հաջողություններ ու սեր. ինչ են հուշում աստղերը Աղեղնավորներին 2022–ի համար