Ռուսաստանը Հայաստանի երիտասարդներին միկրոդրամաշնորհներ կտրամադրի

Ծրագիրը ներկայացրել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» փոխտնօրեն Դմիտրի Պոլիկանովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. «Ռոսսոտրուդնիչեստվոն» հաջորդ տարվանից նախատեսում է իրականացնել միկրոդրամաշնորհային ծրագիր մերձավոր արտերկրի պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար. մասնակիցները կկարողանան ստանալ 300-ից մինչև 1000 դոլար՝ մի շարք ոլորտներում նախագծերի համար: Այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» փոխտնօրեն Դմիտրի Պոլիկանովը «Նոր սերունդ– 2021» հոբելյանական ֆորումի առցանց միացման ժամանակ:
10 տարվա ընթացքում Ռուսաստանում եղել են հայաստանցի 400 երիտասարդ մասնագետներ. Կոպիրկին
Ֆորումը դեկտեմբերի 13-14-ն անցկացնում է Երևանում Ռուսական տունը։
Պոլիկանովը ներկայացրել է ծրագրի իրականացման 10-ամյա արդյունքները և նշել, որ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» միկրոդրամաշնորհները կնպաստեն համատեղ աշխատանքի դաշտ ձևավորելուն։

«Խոսքը նրանում է, որ այդքան քիչ գումարով ինչ-որ նախագիծ գործարկենք կամ միջոցառում կազմակերպենք: Թեմայի առումով դրանք պետք է կապված լինեն Ռուսաստանի հետ, որպեսզի նախագիծը փոխշահավետ լինի», - ասաց Դմիտրի Պոլիկանովը։

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալը նաև նշել է սոցիալական ցանցերում փոխգործակցության կարևորությունը։
Հիշեցնենք, որ ֆորումի ընթացքում կայացավ նաև Ալեքսանդր Մարությանի «Սարդարապատ. Գեներալը սպասում է» («Сардарапат.Генерал ждёт») պատմական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ։