ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը Ջոնսոնին ասել է, որ պետք է անհապաղ բանակցություններ սկսել ու հստակ պայմանավորվածություններ մշակել, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի արևելք:
Բացի այդ, ՌԴ նախագահը հայտնել է, որ Ռուսաստանը փաստաթղթերի նախագծեր կներկայացնի ՆԱՏՕ-ի առաջխաղացումը թույլ չտալու և Ուկրաինայում Ռուսաստանին սպառնացող զենք չտեղակայելու պայմանավորվածությունների մասին։