Նավիգացիոն կապարակնիքները կարագացնեն Հայաստանից բեռների անցումը ԵԱՏՄ երկրներ․ նախարար

Հայաստանից գնացող մեքեաները Վերին Լարսի անցակետում չեն ստուգի, կստուգեն միայն ապրանքի ընդունման կետում։ Դա զգալիորեն կպարզեցնի Ռուսաստանի և Եվրասիական միության այլ երկրների հետ առևտուրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքները կարագացնեն բեռների տեղափոխումը Հայաստանից դեպի Եվրասիական միության մյուս հատվածներ։ Այս մասին Մոսկվա-Մինսկ–Երևան–Նուր-Սուլթան–Բիշքեկ հեռուստակամուրջի ժամանակ այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Մաքսատ Մամիտկանովը։
ԵԱՏՄ երկրներին հաջողվել է ավելացնել փոխադարձ առևտուրը՝ ի հեճուկս համաճարակի. Պուտին
Նա հիշեցրել է, որ դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ պետությունների ղեկավարները վավերացրել են բեռների վերահսկողության համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը: Այժմ ԵԱՏՄ-ի անդամ պետությունները պետք է վավերացնեն այդ համաձայնագիրն ազգային կառավարությունների մակարդակով։
Ինչ փոփոխությունների կհանգեցնի ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծումը
Նավիգացիոն կապարակնիքները ուղարկողին, ստացողին և պետական մարմիններին թույլ են տալիս հետևել մեքենային, ինչպես նաև իմանալ, թե ճանապարհին չի՞ բացվել արդյոք բեռնատար կոնտեյները։ Եթե բեռնատար կոնտեյները կնքված է նավիգացիոն կապարակնիքով, ապա այն առանց ստուգումների կկարողանա Ա կետից Բ կետը հասնել: Ընդ որում, նա նշել է, որ դա վերաբերում է նաև Հայաստանին, որն ընդհանուր սահման չունի միության մյուս չորս հանրապետությունների հետ:

«Եթե, օրինակ, Հայաստանից մեքենա Վրաստանի տարածքով տարանցումից հետո հայտնվում է ռուսական սահմանին, ապա այն չեն ստուգի, եթե նավիգացիոն կապարակնիքը ցույց տա, որ բեռնարկղը չեն բացել։ Ստուգումները, ինչպես և մյուս դեպքերում, կանցկացվեն միայն ընդունման կետում»,-պարզաբանել է Մամիտկանովը։

Այսպիսով, Հայաստանի առևտուրը Եվրասիական միության գործընկերների հետ զգալիորեն կարագանա և կպարզեցվի: Նույնկերպ, Մամիկանովի խոսքով, կարող է պարզեցվել նաև բեռների տարանցումը ԵԱՏՄ տարածքով (Եվրոպայի և Չինաստանի միջև։
Հետճգնաժամային բարդությունների և կոնտեյներների պակասի պատճառով ծովային փոխադրումները զգալիորեն թանկացել են, ուստի աճել է ցամաքով, երկաթուղով փոխադրման պահանջարկը: Դա լրացուցիչ օգուտ կբերի Ղազախստանին, Ռուսաստանին և Բելառուսին։
1 / 3
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերի նախարար Մաքսատ Մամիտկանովի տեսակապի ձևաչափով ճեպազրույցը (13 դեկտեմբերի, 2021թ). Մոսկվա
2 / 3
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերի նախարար Մաքսատ Մամիտկանովի տեսակապի ձևաչափով ճեպազրույցը (13 դեկտեմբերի, 2021թ). Մոսկվա
3 / 3
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերի նախարար Մաքսատ Մամիտկանովի տեսակապի ձևաչափով ճեպազրույցը (13 դեկտեմբերի, 2021թ). Մոսկվա
Այդ գործընթացները կարգավորելու համար ԵԱՏՄ-ն և Ղազախստանը պատրաստում են համաձայնագիր մաքսային գերատեսչությունների միջև ապրանքային փաստաթղթերի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մասին։ Տեխնիկական տեսանկյունից հսկիչ կապարակնիքները հեշտ կիրառելի կլինեն, իսկ դրանք կեղծելը եթե ոչ անհնար, ապա շատ դժվար է։ ԵՏՀ-ին կից կգործի աշխատանքային խումբ, որը կհետևի այդ կապարակնիքների տեղեկատվական անվտանգության ստանդարտներին:
Հայաստանի քաղաքացիները կկարողանան վարկեր ստանալ Ռուսաստանից ու ԵԱՏՄ այլ երկրներից
Նավիգացիոն կապարակնիքները բեռափոխադրումների ապագա եվրասիական թվային համակարգի մի մասն են: Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՌԴ տրանսպորտի նախարարության թվային տրանսպորտային միջանցքների աշխատանքային խմբի ղեկավար Մաքսիմ Գալը` այդ համակարգը պետք է պատրաստ լինի 2022 թ․-ի վերջին, իսկ դրա ստեղծման վրա աշխատելու է ԵԱՏՄ երկրների հինգ ընկերություններից բաղկացած կոնսորցիումը: