ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ փոփոխություն է կատարվել փոստային բաժանմունքներից մեկի աշխատանքային գրաֆիկում:
«Դեկտեմբերի 15-ից ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքը կգործի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 09։00-18։00-ն: Իսկ շաբաթ օրերին կսահմանվի հերթապահություն՝ ժամը 10.00-14.00-ն»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՊԵԿ–ից հայտնում են նաև, որ քաղաքացիներն իրենց ծանրոցը ստանալու համար կարող են մոտենալ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոն` Տիգրան Մեծի պողոտա, 1-ին նրբանցք, 9-րդ շենք: