Միջազգային բրենդը՝ Երևանում. ե՞րբ կգործարկվի Hard Rock Cafe-ն

Բրենդի ներկայացուցիչները վստահ են, որ նոր սրճարանը կգրավի ինչպես տեղացիներին, այնպես էլ Երևանի այցելուներին, որոնք հնարավորություն կունենան վայելել կենդանի կատարմամբ որակյալ համերգներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում՝ Պուշկինի 3/1 հասցեում 2022 թվականին կբացվի Hard Rock Cafe Yerevan սրճարանը, կստեղծվի շուրջ 100 աշխատատեղ։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ընկերության ֆրանչայզինգի գործառնությունների փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեզը:
«Մենք ուրախ ենք, որ մեր ընկերության համար հոբելյանական 50-րդ տարում Հայաստանը դարձավ Hard Rock ընտանիքի անդամ: Հավատում ենք, որ մեր առաջարկած հնարավորությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի սպասարկման ոլորտի վրա»,-ասաց Ֆերնանդեզը:
Հունվարի 1-ից ռեստորաններ մուտքը կարգելվի առանց պատվաստման վկայականի կամ թեստի արդյունքի
ANIF Entrepreneur + State Anti-Crisis Investment ընկերության տնօրեն Բելլա Մանուկյանն իր հերթին նշեց, որ ծրագիրը մեծ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա: Բացի այդ, նման խոշոր ընկերությունների մուտքը շուկա դրականորեն կազդի ոլորտի վրա։
«Դա որոշակի մեսիջ կլինի մյուս միջազգային ընկերությունների համար, որ հայկական շուկան հետաքրքիր է, այստեղ կարելի է ներդրումներ անել», - ասաց Մանուկյանը:
Food Republic-ի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը պարզաբանեց, որ սրճարանը կբացվի հենց այն հասցեում, որտեղ ժամանակին գործել ռոք ակումբ։ 1000 քմ տարածք զբաղեցնող սրճարանը կարող է միաժամանակ ընդունել 290 հյուրի։ Հովհաննիսյանը նշեց, որ Hard Rock Cafe Yerevan-ում գործելու է նաև աշխարհահռչակ «Rock Shop»-ը, որտեղ ռոքասերները կարող են գտնել ռոքին առնչվող ամեն ինչ՝ հուշանվերներ, գլխարկներ, աքսեսուարներ և այլն:
Քիչ էր մնում` բիզնեսը կորցնեինք․ ԱՄՆ–ում լավագույնների մեջ ներառված հայկական ռեստորանի տեր
Ներկայումս աշխատանքներ են տարվում շենքի վերականգնման ուղղությամբ։ Շենքը պատմամշակութային նշանակություն ունի, ուստի այստեղ ամեն ինչ կպահպանվի և կվերականգնվի հին տեսքը:
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF) համաֆինանսավորելու է ծրագիրը ՝ 48 տոկոս մասնակցությամբ։
Առաջին Hard Rock Cafe-ը բացվել է Լոնդոնի կենտրոնում 1971 թվականին ։ Սրճարանային ցանցը գործում է ավելի քան 68 երկրներում։