10 տարվա ընթացքում Ռուսաստանում եղել են հայաստանցի 400 երիտասարդ մասնագետներ. Կոպիրկին

Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ելույթը «Նոր սերունդ - 2021» համաժողովում (13 դեկտեմբերի, 2021թ)․ Երևան
Տասը տարվա ընթացքում «Ռոսսոտրուդնիչետվոյի» պետական ծրագրի շրջանակում Հայաստանից Ռուսաստան է այցելել շուրջ 400 երիտասարդ մասնագետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը ռուսաստանյան «Նոր սերունդ» ծրագրի առանցքային երկրներից մեկն է։ Այս մասին Երևանում համանուն ֆորումի բացմանը հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա հիշեցրեց, որ «Նոր սերունդ» ծրագիրը, որն անցկացնում է «Ռոսսոտրուդնիչեստվո» հիմնադրամը, նախատեսում է տարբեր երկրներից երիտասարդ մասնագետների այցելություն Ռուսաստան, ինչպես նաև նրանց հանդիպումները ռուսաստանցի գործընկերների հետ։ Դեսպանն ընդգծեց, որ այդ հանդիպումները միայն առկա ծանոթությամբ չեն սահմանափակվում, դրանք նաև համատեղ հետազոտական աշխատանք են նախատեսում, այդ թվում նաև երկարատև հեռանկարով։
Բիզնես նախագծեր, զբոսաշրջային զարգացում. երիտասարդները մասնակցում են հայ–ռուսական ֆորումին
Նա հավելեց, որ որքան երկու երկրները կարողանան ամրապնդել գործնական և անձնական կապերը ինժեներների, ծրագրավորողների, դիվանագետների, բժիշկների, լրագրողների հետ, այդքան լավ կկառուցվի երկու երկրների հարաբերությունները արագ փոխվող աշխարում։
«Նոր սերունդ» ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ Ռուսաստան տասը տարվա ընթացքում այցելել է մոտ 7000 երիտասարդ մասնագետ, այդ թվում Հայաստանից` մոտ 400-ը։

«Երկրի բնակչության և չափերի ու նրա մասնակցության բաժնի այս հարաբերակցությունը ցույց է տալիս, թե ինչ նշանակություն է Ռուսաստանը տալիս Հայաստանի հետ հարաբերություններին», – ընդգծեց դեսպանը։

Երկօրյա ֆորումի ընթացքում մասնակիցները կքննարկեն երկկողմ հարաբերությունների հեռանկարները։
Ակնկալում ենք ՌԴ աջակցությունը ձեռնարկությունների ստեղծման հարցում. նախարարը` Կոպիրկինին
«Նոր սերունդ» ծրագիրն ու ֆորումն անցկացնում է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունը։