Որոշ մարզերում կգրանցվի -14 աստիճան ցուրտ. եղանակի տեսություն

Գեղարքունիք. արխիվային լուսանկար
Արարատյան դաշտում ու մայրաքաղաք Երևանում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Առանց տեղումների եղանակը Հայաստանում կպահպանվի նաև առաջիկա օրերին` դեկտեմբերի 12-16-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Այդուհանդերձ, լեռնային և նախալեռնային շրջաններում երեկոյան ու գիշերային ժամերին կանխատեսվում է 0-ից ցածր ջերմաստիճան։
Երևանում բացվեց հայաստանյան ամենամեծ ու լուսավոր սահադաշտը
Հատկապես ցուրտ կլինի Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի ու Վայոց Ձորի մարզերում, որտեղ գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև -14 աստիճանի։
Գիշերը և առավոտյան ժամերին հայաստանյան մարզերի լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում ու մայրաքաղաք Երևանում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Եղանակի կանխատեսում
Երանում ամենացածր ջերմաստիճանը գիշերը կանխատեսվում է -4։
Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +8 աստիճանի։
«Մարդակեր» լեռներ. որոնք են աշխարհի ամենաանմատչելի 10 գագաթները