Մահացել է ՀԽՍՀ արդարադատության նախկին նախարարը

Արմեն Աշրաֆյան իր «Զգացմունքի կշիռը» գրքի շնորհանդեսին (27 հունիսի, 2019թ). Երևան. Արխիվային լուսանկար
Արմեն Աշրաֆյանը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1986թ.–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. 75 տարեկան հասակում այսօր մահացել է Խորհրդային Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արմեն Աշրաֆյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Արդշինբանկից, որտեղ էլ և վերջին տարիներին աշխատել է Աշրաֆյանը։
Արմեն Աշրաֆյանը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1986թ.–ին։
Աշրաֆյանը ծնվել է 1946թ Լոռու մարզի (Գուգարքի շրջան) Լեռնապատ (նախկին Հաջղարա) գյուղում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
Մինչև 1982 թվականը աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում: Այնուհետև ընտրվել է Խորհրդային շրջանի ժողդատարանի նախագահ, եղել է ՀՀ գերագույն դատարանի անդամ, արդարադատության նախարար:
1999-ից ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության պետն է, ՀՀ դատախազության կոլեգիայի և գիտամեթոդական խորհրդի անդամ: