Գավառի տներից մեկում հրդեհ է բռնկվել. 43-ամյա քաղաքացին մահացել է

Հրդեհ Գավառ քաղաքում
Հրշեջ–փրկարարները հրդեհը մարել և մեկուսացրել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի առանձնատներից մեկում հրդեհի բռնկման հետևանքով քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ հրդեհը մեկուսացրել է ժամը 15:54-ին, մարել՝ 16:50-ին:
Փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են Վ․ Ա․-ի (ծնված 1978 թ․) դին: Այրվել են ննջասենյակի հատակը (մոտ 8 քմ) և գույք։
Երևանում հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի դին` գլխին հրազենային վնասվածքով