Բոուլինգ` անվասայլակին նստած. ինչպես է անցնում Զինվորի տան տղաների ազատ ժամանակը

Զինվորի տան տղաներ տղաները բոուլինգ են խաղում
Բուժվելուց ու մարզվելուց զատ կենտրոնի տղաներն ազատ ժամանակ ունենալու դեպքում այն զուր չեն վատնում ու փորձում են զբաղվել ամենատարբեր բաներով` երգով, պարով, ինչպես նաև բոուլինգ են խաղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած, ինչպես նաև անվասայլակի վրա հայտնված հերոսները շարունակում են պայքարել ու ապրել բնականոն կյանքով։
Զինվորի տան տղաներ
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն օրերս այցելել են զվարճանքի կենտրոն և այնտեղ բոուլինգ խաղացել։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի Facebook-ի էջից։
«Ահա, թե ուրիշ ինչով են զբաղվում Զինվորի տան տղաները՝ բուժվելուց, մարզվելուց, կրթվելուց, երգելուց ու պարելուց բացի»,– նշում են կենտրոնից։
Զինվորի տան տղաներ
Օրերս էլ տղաները երգում էին Հայաստանի պայծառ ապագայի համար։ Նրանք կատարում էին մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերից մեկը` «Քեզ համար, Հայաստան»։
Հիշեցնենք, որ դեռ նոյեմբեր ամսին Զինվորի տան 5 տղաներ, ովքեր նստած են անվասայլակին, իրենց զուգընկերուհիների հետ գեղեցիկ պարով բացել են Հայաստանում անցկացվող Սպորտային պարերի երիտասարդների աշխարհի առաջնությունը։
Զինվորի տան տղաներ