Բոտուլիզմը հավանական մահվան ելքով ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչը բոտուլինային տոքսինն է, տոքսինն իր հերթին արտադրում են համանուն մանրէները։
Սննդային բոտուլիզմն առաջանում է բոտուլոտոքսին պարունակող մթերքների օգտագործումից հետո։ Որպես կանոն, դրանք տնական պահածոներն են։ Այս ուժեղ թույնի «նենգությունն» այն է, որ այն ոչ հոտ ունի, ոչ համ։
Բոտուլոտոքսինով վարակման ախտանշանները
Հիվանդության ամենաառաջին նշաններն են սրտխառնոցը, փսխումը, փորացավն ու փորլուծությունը, որոշ հիվանդների մոտ ջերմության բարձրացում է նկատվում։
Այս բոլոր նշանները կան աղիքային մյուս սուր վարակների դեպքում, այդ պատճառովհիվանդները հաճախ երկար ժամանակ չեն դիմում բժշկի և զբաղվում են ինքնաբուժությամբ։
Հիմնական ախտանշանները, ինչիպիսիք են բերանի չորությունը, կոշտ և հեղուկ մթերքներ կուլ տալու դժվարությունը, տեսողության խանգարումը՝ աչքերի առաջ մշուշոտվելով, կոպերի իջեցումը, քիչ ավելի ուշ են ի հայտ գալիս։
Բոտուլոտոքսինը խաթարում է մկանների տոնուսը, նյարդային համակարգը, ստամոքսաղիքային տրակտը։ Հատկապես բնութագրական է ակնաշարժ նյարդի, կոկորդի, շնչառական և սրտանոթային համակարգերի ախտահարումը, խաթարվում է թթվածնափոխանակությունը, ինչը կարող է շնչառության կանգ առաջացնել։
Բուժումը
Բոտուլզիմի անգամ նվազագույն կասկածի դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել։ Այս հիվանդության բուժումն անհրաժեշտ է իրականացնել հիվանդանոցում։
Ինչպես առաջին օգնություն ցուցաբերել տնային պայմաններում
1.
Ստամոքսի լվացում կատարել թույլ սոդայաջրով` ավելացնելով ադսորբենտներ (ակտիվացրած ածուխ, կարբոլեն)2.
Աղային լուծողական ընդունել (օրինակ՝ մագնեզիումի սուլֆատ)3.
Կատարել մաքրող հոգնա4.
Մեծ քանակությամբ տաք հեղուկ տալԱրդեն հիվանդանոցում, ի թիվս բուժման այլ մեթոդների, բուժառուին հակաբոտուլինային շիճուկ են ներարկում։
Բոտուլիզմի բուժման ամենաարդյունավետ միջոցը այս շիճուկի հնարավորինս շուտ ներարկումն է։
Ամենավտանգավոր մթերքները
Բոտուլիզմի մանրէների բազմացման համար կատարյալ պայմաններ են ցածր թթվածնային, ինչպես նաև թթվային միջավայրերը։
Հիվանդությունը հիմնականում առաջանում է տնական պահածոների օգտագործումից հետո։ Դա հատկապես վերաբերում է պահածոյացված սնկին (դեպքերի մինչև 70 տոկոսը) և վարունգին։
Արտադրական պայմաններում պահածոյացված մթերքները հազվադեպ են վարակի աղբյուր դառնում:
Վտանգավոր են նաև շուտ փչացող մթերքները, այդ թվում՝ աղցանները (առաջին հերթին՝ մայոնեզով, թթվասերով, սոուսներով), կրեմով քաղցրավենիքները, աղացած մսից պատրաստված արտադրատեսակները (կոտլետներ, ռուլետներ, պաշտետներ), դոնդողը, «խոլոդեցը» և այլն:
Միֆեր բոտուլիզմի մասին
. Բոտուլիզմը շատ տարածված հիվանդություն է։
Իրականում այն բավականին հազվադեպ է հանդիպում։
. Բոտուլիզմն անբուժելի հիվանդություն է՝ 100 տոկոս մահացու ելքով։
Ժամանակին բժշկի դիմելն ու գրագետ բուժումը թույլ կտան խուսափել վատթարագույն ելքից։
. Բոտուլիզմով հիվանդացածներն անպայման հաշմանդամություն են ձեռք բերում։
Բոտուլիզմի բուժումը երկարատև գործընթաց է։ Սակայն արդյունքում բուժառուները լիարժեք վերականգնվում են։
.Եթե տնական մսային պահածոներ չես ուտում, ապա անհնար է բոտուլիզմով հիվանդանալ։
Մսի պահածոյից հրաժարվելը չի կարող լիարժեք անվտանգություն ապահովել, քանի որ այդ վնասակար մանրէներն ապրում են շատ տարբեր սննդամթերքներում։ Դա, առաջին հերթին, չորացրած ձուկն է, տնական պահածոյացված սունկն ու բանջարեղենը, ապխտած և աղ դրած ձուկը, տնական երշիկը, ոչ գործարանային ձկան պահածոները։
Փորձագետները զգուշացնում են` վտանգավոր կարող են լինել պահածոյացված բոլոր մթերքները, եթե պատրաստելուց առաջ լավ չեն լվացվել և եթե անհրաժեշտ ջերմային մշակում չեն անցել։
Բոտուլիզմով կարելի է վարակվել նաև բաց վերքի միջոցով՝ այդ կերպ մանրէները հայտնվում են արյան մեջ։ Ուստի բնության գրկում հարկավոր է հատկապես ուշադիր լինել և խնամքով մշակել քերծվածքներն ու կտրվածքները։
.Բոտուլիզմով վարակված պահածոները հեշտությամբ կարելի է տարբերել ուռած կափարիչի շնորհիվ
Տնական պահածոները, եթե կափարիչն ուռած է, անկասկած վտանգ են ներկայացնում առողջության համար, և դրանք հարկավոր է անհապաղ դեն նետել։ Այդպիսի տարաների պարունակությունը եռացնելը չի ապահովում բոլոր վտանգավոր միկրոօրգանիզմների վերացումը։ Սակայն տնական պահածոների «պայթելը» դեռ չի նշանակում, որ դրանք անպայման բոտուլիզմի մանրէներ են պարունակում։ Բոտուլոտոքսին կարող է հայտնաբերվել նաև միանգամայն հարթ, չդեֆորմացված կափարիչով տարրայում։