Աշխատելու նոր հնարավորություն. պատերազմում վիրավորված 50 երիտասարդ մասնագիտություն կստանա

Այս օրերին Աղվերանում տղաները մասնակցում են 6-օրյա ճամբարի, ուսումնասիրում են ծրագրավորում։
Sputnik
Պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած 50 երիտասարդ նոր մասնագիտություն կստանա։ Տեղեկությունը հայտնում են կառավարության լրատվական վարչությունից։
Այս օրերին Աղվերանում տղաները մասնակցում են 6-օրյա ճամբարի, ուսումնասիրում են ծրագրավորում` հանգիստ աշխատանք գտնելու հեռանկարով։

Նրանց համար տարբեր մարզերում նաև անկախ կյանքի կենտրոններ են ստեղծվելու, որտեղ բուժական մարզումներից բացի մասնագիտական կողմնորոշման ու վերապատրաստման հնարավորություն էլ կլինի։

Ծրագրի նախաձեռնողը ՄԱԿ–ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակն է` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ։ Ֆինանսավորումը Միացյալ Թագավորության կողմից է իրականացվում։