ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայազգի ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մտադիր է կյանքը շարունակել ամուսնալուծված կնոջ պաշտոնական կարգավիճակով` ի հեճուկս վերամիավորվելու` Քանյե Ուեսթի խնդրանքների։ Այս մասին հայտնում է TMZ պարբերականը։
Ըստ հոդվածի` Քիմ Քարդաշյանն իրավաբանական փաստաթղթեր է ներկայացրել, և եթե դատավորը ստորագրի դրանք, Քիմը պաշտոնապես ամուսնալուծված կլինի։
Ի հայցով նա դատարանին խնդրում է տարանջատել երեխաների նկատմամբ խնամակալության և ունեցվածքի բաժանմանն ու ընտանեկան դրությանն առնչվող հարցերը, ինչպես նաև վերականգնել իր օրիորդական ազգանունը՝ առանց «Ուեսթ» երկրորդ ազգանունի։
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնալուծվելու հայց էին ներկայացրել 2020թ–ի փետրվարին։ Բաց Քանյեն մամուլում պնդում էր, որ իրենք, հնարավոր է, վերամիավորվեն։
Ամռանն ամերիկացի ռեփերը թողարկել էր նոր «Come To Life» երգը, որի հոլովակում նկարահանվել էր Քիմը՝ հարսանեկան զգեստով։