ՌԱԴԻՈ

Փաշինյանի ելույթը Ժողովրդավարության գագաթնաժողովում նման էր անհաջող հաշվետվության

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դեկտեմբերի 10–ին ԱՄն–ում մեկնարկած Ժովրդավարության գագաթնաժողովին և այդ միջոցառման շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
Sputnik
Ակնհայտորեն 2018 թվականի հեղափոխությունից հետո այս հրավերը կանխատեսելի էր, թեև Միացյալ Նահանգները միշտ էլ, նույնիսկ մինչև հեղափոխությունը, ժողովրդավարության առումով մեր երկիրը տարբերել է Ադրբեջանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Բայց պետք է նկատի ունենալ, որ այս միջոցառումը միանշանակ ընկալում չուներ նաև մեր դաշնակից Ռուսաստանի կողմից, որովհետև համարվում էր միջոցառում, որը նոր բաժանարար գծեր է առաջացնում և, հետևաբար, եթե Հայաստանն առաջին դեմքի մակարդակով նման բարդ իրավիճակում որոշել էր մասնակցել այդ գագաթնաժողովին, ապա առնվազն պետք է շատ կարևոր ուղերձներով հանդես գար այնտեղ»,– ասաց քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով` տվյալ գագաթնաժողովը և դրան մասնակցելու հանգամանքն ունեին և՛ առավելություններ, և՛ ռիսկեր։
Ըստ նրա` ՀՀ իշխանությունը երկու պարագաներն էլ բավարար չափով հաշվի չի առել։
Ժողովրդավարության համար ամենամեծ մարտահրավերը ռազմական սպառնալիքներն են. Փաշինյանի ելույթը
«Ճիշտ կլիներ, որ վարչապետի ելույթի շեշտադրումները կառուցվեին Հայաստանի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի և դրանում Թուրքիայի դերակատարության վրա, քանզի ստացվում է, որ նախ ժողովրդավարությանը սպառնացող ներքին և արտաքին անվտանգային մարտահրավերները Փաշինյանը դիտարկում է մեկ հարթության վրա, ինչն արդեն իսկ ոչ ադեկվատ է, և երկրորդ` նման գագաթնաժողովը հրաշալի առիթ էր, որպեսզի Փաշինյանը խոսեր Ադրբեջանի, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության մասին, տար հստակ գնահատականներ, ի վերջո կարևորեր նաև ԱՄՆ–ի գործուն անվտանգային երաշխիքները` զսպելու համար Բաքվի և հատկապես ՆԱՏՕ–ում Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիայի ագրեսիվ նկրտումները»,– ասաց քաղաքագետը։
Սուրենյանցի մոտ այնպիսի տպավորություն է առաջացել, որ հերթական անգամ փորձ արվեց բրենդավորել հայկական հեղափոխությունը`խոսելով երկրում անցկացված ընտրությունների մասին, ինչն ավելի շատ նման էր անհաջող հաշվետվության, քան քաղաքական մեսիջների, որոնք, անշուշտ, կարելի է հասցեագրել Վաշինգտոնին։
Բարձր «հայրենասիրական սոուսով» մատուցված դավաճանություն. Փաշինյանը գրառում է արել
Քաղաքագետի գնահատմամբ` ՀՀ իշխանությունը հավատարիմ չի մնացել իր իսկ կողմից 2018 թվականին հռչակված ժողովրդավարական արժեքներին և բազմաթիվ հարթություններում ժողովրդավարությունից գրանցել է նահանջ` սկսած ընտրությունների ընթացակարգային և բովանդակային բաղադրիչներից, վերջացրած ընդդիմության հավաքների կոշտ ցրումներով։ Ըստ նրա` Հայաստանի խորհրդարանում կատարվող իրադարձությունները ոչ միայն հեռու են ժողովրդավարական կոչվելուց, այլև մոտենում են դասական ավտորիտարիզմի կանոններին։
ՌԱԴԻՈ
Հիմա հնարավոր է Փաշինյանին գահընկեց անել. քաղտեխնոլոգը` վարչապետի վարկանիշի անկման մասին
Նշենք, որ դեկտեմբերի 10–ին ԱՄՆ–ում մեկնարկած Ժողովրդավարության երկօրյա առցանց գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ:
Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որից հետո մեկնարկել են պանելային քննարկումները:
Երկօրյա քննարկումների օրակարգում են ժողովրդավարության դեմ սպառնալիքներին դիմագրավելու, կոռուպցիայի դեմ պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: