Նոր ավտոբուսներ պետք է մտնել միայն առջևի դռնից, դուրս գալ բացառապես հետևի դռնով. 4 նոր գիծ

Մինչև տոմսային միասնական էլեկտրոնային համակարգին անցնելը նոր ավտոբուսները կաշխատեն վճարման սարքերով, որոնք կընդունեն միայն 100 դրամանոց մետաղադրամներ։
Sputnik
Երևան ներկրված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գիծ դուրս կգա վաղը` դեկտեմբերի 12-ին։
Ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու. Երևանի մետրոպոլիտեն
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը` ներհամայնքային նոր ավտոբուսները վաղվանից կսպասարկեն 4 երթուղիներ` 3–րդ, 20–րդ, 97-րդ և 99-րդ:
Ընդ որում, 3–րդ երթուղին կսպասարկի` 18, 20–րդը` 13, 97-րդ և 99-րդ երթուղիները` 16-ական ավտոբուսներ։
3-րդ համարը կգործի ՀԱԹ - Ա.Բաբաջանյան - Րաֆֆու - Սեբաստիայի - Լենինգրադյան - Կիևյան - Կասյան փողոցներ - Կոմիտասի պողոտա - Դ.Անհաղթի - Ռուբինյանց փողոցներ - Գայի պողոտա - Մուրադյան - Դավիթ Բեկի - Ավետիսյան - Վիլնյուսի փողոցներ - Նոր Նորքի 9-րդ զ/ծ (վ.կ.) երթուղով: Հետադարձը` նույն ուղեգծով:
20-րդ համարը կաշխատի Նոր Նորքի 7-րդ զ/ծ (Դավիթ Բեկի – Ավետիսյան փողոցների խաչմերուկ) - Ավետիսյան – Մինսկի – Միկոյան – Բ․Մուրադյան փ-ներ – Գայի պողոտա - Ստեփանյան – Մոլդովական – Վախթանգովի փողոցներ - Ավան (Դուրյան թաղ.) - Սաֆարյան - Խուդյակովի - Ալմաթիի - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փողոցներ - Մյասնիկյան պողոտա - Աբովյան պուրակ - Աբովյան - Կորյունի - Նալբանդյան փողոցներ- Սայաթ Նովայի - Մաշտոցի պողոտաներ - Խորենացու - Բեյրութի - Գր.Լուսավորչի փողոցներ - Երևանի քաղաքապետարան երթուղով: Հետադարձը` Գր.Լուսավորչի փողոց - Մաշտոցի պողոտա - Մոսկովյան - Աբովյան փողոցներ, շարունակությունը` նույն ուղեգծով:
97 համարի ավտոբուսը կգործի Էրեբունու զ/ծ - Տիտոգրադյան - Այվազովսկու - Էրեբունու փողոցներ - Արցախի - Տ.Մեծի պողոտաներ - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պողոտաներ - Կասյան փողոց-Կոմիտասի պողոտա -Դ.Անհաղթի – Ռուբինյանց փողոցներ - Գայի պողոտա - Լվովյան փողոց - Նոր Նորքի 1-ին զ/ծ երթուղով: Հետադարձը ` նույն ուղեգծով:
99 համարի ավտոբուսը կգործի ՀԱԹ - Ա.Բաբաջանյան - Րաֆֆու-Սեբաստիայի փողոցներ-Ծով.Իսակովի պողոտա.- «Հաղթանակ» կ-ջ -Արգիշտիի - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Մոսկովյան - Աբովյան փողոցներ - Աբովյան պուր.- Սարալանջի փողոց - Ազատության պողոտա - Ներսիսյան - Ուլնեցու - Հասրաթյան - Քանաքեռցու - Ֆանարջյան փողոցներ - Ուռուցքաբանության ինստիտուտ երթուղով: Հետադարձը` նույնը ուղեգծով:
Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ մինչև տոմսային միասնական էլեկտկրոնային համակարգին անցնելը նոր ավտոբուսները կաշխատեն վճարման սարքերով, որոնք կընդունեն միայն 100 դրամանոց մետաղադրամներ։
Նոր ավտոբուսները երևանյան երթուղի կմտնեն մի քանի փուլով. Մարությանը ներկայացրեց դրանք
Նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միայն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում, իսկ ուղևորության ավարտին ավտոբուսից դուրս գալ բացառապես հետևի դռնով։