ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Նախիջևանում ոչ մարտական պայմաններում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող։
Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ Նուրլան Հասանովը մահացել է դեկտեմբերի 10-ին։ Նա ծառայելիս է եղել Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում։
Միջադեպի փաստով Նախիջևանի ինքնավարության զինվորական դատախազությունը հետաքննություն է անցկացնում։ Զինծառայղի մահված հանգամանքների մասին առայժմ չի հայտնվում։