Երևանյան Winter Park ձմեռային այգում (Թբիլիսյան խճուղի 1/8) դեկտեմբերի 11-ին պաշտոնապես բացվեց հանրապետության ամենամեծ բացօթյա սահադաշտը։
Երևանի փոքրիկ «Լապլանդիայում»` լուսավոր սահադաշտում, երեխաները մասնակից եղան հեքիաթային հերոսների անակնկալ շքերթին ու նաև դիմավորեցին Սանտա Կլաուսին։
Սանտա Կլաուսը միջոցառման մեկնարկը նշեց այգու գլխավոր տոնածառի լույսերը վառելով ու շքեղ հրավառությամբ։
Սահադաշտը կգործի ամեն օր` ժամը 12:00-24:00–ը։
Ձմեռային այգու մուտքն անվճար է։
Նշենք, որ դեկտեմբերի 10-ից Երևանում բացվել է նաև Կարապի լճի սահադաշտը, որը գործելու է ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, իսկ 16:00-18:00-ը փակվելու է տեխնիկական ընդմիջման:
Սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ:
Այս սահադաշտի պաշտոնական բացումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, ժամը 18։30-ին։