ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն 200 մլն դոլարի աջակցության փաթեթ է պատրաստել, սակայն սառեցրել է այդ հարցը, որ ավելի շատ ժամանակ տա ուկրաինա-ռուսական սահմանին լարվածության դիվանագիտական լուծման համար: Տեղեկությունը հայտնում է NBC-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Թե ինչ է ներառում այդ օգնության փաթեթը, չի հստակեցվում։
Ավելի վաղ Կիևը Սպիտակ տնից զենք էր խնդրել, որը նախատեսված էր Աֆղանստան ուղարկելու համար: Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարությունը խնդրել էր փոխանցել ռազմական ուղղաթիռներ, ՌԷՊ, ՀՕՊ միջոցներ և զինամթերք։
Նշենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի բացառել Դոնբասի շուրջ հանրաքվեի անցկացումը, ինչպես նաև հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների առանձին ձևաչափի ստեղծումը։