Վլադիմիր Պուտինը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Վլադիմիր Պուտին
Կրեմլից հայտնում են, որ նիստի ընթացքում մի շարք կարևոր փաստաթղթեր են ընդունվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակապի ձևաչափով կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նիստում ծրագրվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության արդիական ասպեկտները և ընդունել մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ուղղված են ինտեգրման հետագա խորացմանը և ապրանքների ու ծառայությունների միասնական շուկաների ձևավորմանը:
Նախատեսվում է համաձայնեցնել նաև 2022 թվականի ԵԱՏՄ միջազգային գործունեության առաջնահերթությունները։
Պուտինը կարևորել է ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի մեջ դոլարային վճարումների նվազեցումը
Նոյեմբերին ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում՝ Պուտինը Եվրասիական տնտեսական միությունը անվանել էր «առանցքային ինտեգրացիոն նախագիծ», որն ուղղված է ապրանքների և ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկայի ստեղծմանը: Նրա խոսքով՝ ինտեգրման հետևողական առաջխաղացումն արդեն իրական եկամուտներ է բերում մասնակից երկրներին, խթանում տնտեսական աճը։ Պուտինն ընդգծել է, որ նման ձեռքբերումները պետք է օգտագործել, որպեսզի ԵԱՏՄ ուղեծրում ներգրավվեն նոր անդամներ ու գործընկերներ:
ԵԱՏՄ–ն մինչև 2025թ.–ը պետք է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկա նախապատրաստի. Պուտին
Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որի կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, դիտորդ պետությունների կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ մշտապես գործող վերազգային կարգավորող մարմինը: Խորհրդի նիստերին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները:
Պուտինն ասել է՝ որն է ԵԱՏՄ գլխավոր նպատակը
Պուտին. ԵԱՏՄ–ն պետք է հարաբերություններն ամրապնդի չինական ընկերությունների հետ