Խաղաղապահները ԼՂ–ում ճանապարհի շինարարության ժամանակ ապահովել են մարդկանց անվտանգությունը

Վարչակազմը դիմել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը` խնդրելով ապահովել ճանապարհային աշխատանքների անվտանգությունը։
Sputnik
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը ԼՂ Շուշիի շրջանում ավելի քան 15 կմ ճանապարհի կառուցման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի շնորհիվ ճանապարհային ծառայության աշխատակիցները կարող են անվտանգ զբաղվել ճանապարհի վերականգնմամբ։ Քանի որ տվյալ տարածքը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մերձակայքում, վարչակազմը դիմել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը` խնդրելով ապահովել ճանապարհային աշխատանքների անվտանգությունը։ Տվյալ փուլում արդեն իսկ վերականգնվել է ավելի քան 15 կմ ճանապարհ», – ասել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է վերականգնել 30 կմ ճանապարհահատված, ծրագրում են շինարարական աշխատանքները ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Ճանապարհն անվտանգ երթևեկություն կապահովի խաղաղ բնակիչներին և խաղաղապահների պարեկության նոր երթուղի կդառնա։
«Խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն». Մուրադովը` հայ գերիների վերադարձի մասին
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Խաղաղապահներն ապահովել են Արցախի Խրամորթ գյուղի ճանապարհի կառուցման անվտանգությունը