ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Երևանում պարեկը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող կին հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. գրում է Shamshyan.com-ը։
Վրաերթը տեղի է ունեցել ժամը 19։20-ի սահմաններում Մելքումովի փողոցում. վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Այնուհետև պարեկը կատարվածի մասին ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ կինը մեքենաների արանքով դուրս է եկել և հայտնվել պարեկի մեքենայի առջև. 2-3 ավտոմեքենա հազիվ են հաջողեցրել կնոջը վրաերթի չենթարկելու։