Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխումը չի՞ հետաձգվում. քաղաքապետարանը` նոր որոշման մասին
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից և հավելում, քամին հյուսիս-արևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Մայրաքաղաքում դեկտեմբերի 10–ի գիշերը կլինի -1...+1 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 7-9 աստիճան տաքություն։
ՀՀ–ում գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպք է հայտնաբերվել, 5-ը` հղիների շրջանում