ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Նիստի օրակարգում մեկ հարց է` «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին», քննարկման տևողությունը` 3 ժամ։
Նիստի ավարտին նախատեսվում է ընդունել հայտարարություն, որով ՀՀ ԱԺ–ն կառավարությունից կպահանջի.
Զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված` հայ ժողովրդի հավաքական կամքը:
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջևսահմանագծման ևսահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը, այդ թվում որպես անկախ սուբյեկտ ձևավորվելու օրինական փաստը:
Պետության անվտանգության ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով զարկ տալ բանակի վերականգմանը և սահմանների կահավորմանը, հստակեցնել ևկատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները:
Հայտարարությամբ ՀՀ–ն նաև կոչ կանի միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված և շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ:
Նիստի անցկացման մասի որոշումն ու հայտարարության նախագիծն արդեն հրապարակված են ԱԺ պաշտոնական կայքում, սակայն արդեն լուրեր կան, որ իշխանությունը մտադիր է տապալել ընդդիմության նախաձեռնությունը։
«Հրապարակ» թերթը գրում է, որ «հին սցենարով ՔՊ-ականները չեն ներկայանա, և նիստը քվորումի բացակայության պատճառով չի կայանա»:
Ի դեպ, նույն հայտարարությունը «Հայաստան» խմբակցությունն արդեն մեկ անգամ ներկայացրել էր ԱԺ–ին, սակայն խորհրդարանն այն մերժել էր 28 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով: