Վթար Արարատի մարզում. 45-50 տարեկան կին է մահացել, կան նաև վիրավորներ

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Կա 1 զոհ, 2 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհից դեպի Վեդի–Արարատ քաղաքի ճանապարհի Ոսկետափ գյուղի սկզբնամասում բախվել են Mitsubishi Colt և Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 2–ը տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Վթար Աշտարակ-Եղվարդ ճանապարհին. վարորդի դին դուրս են բերել վերամբարձ կռունկի օգնությամբ
Արարատի մարզի ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը 45-50 տարեկան կին էր:
Վթար Երևանում. երթուղայինի ուղևորներն ու «Nissan Tiida»–ի վարորդը հիվանդանոց են տեղափոխվել